Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը
25/03/2024 21:10
Կիսվել

Մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում  դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, որն աննախադեպ է իր բովանդակությամբ և ուղղվածությամբ:

Դպրոցականների համար նախատեսված «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը հագեցած է ուսումնական և ճանաչողական բնույթի միջոցառումներով և հավակնում է դառնալու ամենամյա՝ ներգրավելով աշակերտների ՀՀ բոլոր ավագ դպրոցներից:

Ծրագիրը միտված է զարգացնելու բուհ-դպրոց համագործակցությունը, ուղղորդելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

«ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի նպատակն է ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագրերի առանձնահատկություններին:

Ծրագրի ուսումնական բաղադրիչի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն լսելու ինտերակտիվ դասախոսություններ և ծավալելու քննարկումներ: Դասընթացներն ուղեկցվում են թիմային աշխատանքներով և բիզնես խաղերով:

Ճանաչողական բաղադրիչի կազմակերպման աշխատանքներում ներգրավված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհրդի անդամներն աշակերտներին ծանոթացնում են ֆակուլտետում կազմակերպվող արտալսարանային՝ ինտելեկտուալ և մշակութային միջոցառումներին:

Ծրագիրը եզրափակվում է վիկտորինայով և մրցանակաբաշխությամբ: «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր:

Ս.թ. մարտի 16-ից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի գարնանային շրջանը: ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աջակցությամբ երկօրյա ծրագրին հայտագրվել է 150 աշակերտ։ Արդեն կայացած երկու փուլերի ընթացքում ծրագրին մասնակցել է 80 աշակերտ:

Մասնակիցները Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական, Մ. Հերացու անվան, Կ. Դեմիրճյանի անվան 159, ԱվԻսահակյանի անվան 16, Լեոյի անվան 65, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի», Օլիմպուս կրթահամալիրի, 195 ավագ, Երևանի թիվ 2 ավագ, Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցների աշակերտներն էին:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69