ՊԵԿ-ը և Քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում են
Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործերի ընթացքը, համագործակցությունը ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ, որի շրջանակում ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել երկուստեք գործունեության համար և պարգևատրել «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Մելքոնյանին, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանին և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Բենիամին Հարությունյանին։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով՝ գոհացնող արդյունքների հասնելու համար։