ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԿՐԻ 2013Թ.-Ի ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է երկրի 2013 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսում է, մասնավորպես, բյուջետային ծախսերի կրճատում՝ 10 մլրդ եվրոյով, և նոր հարկատեսակի ներդրում, որը թույլ մեկ մլն եվրոն գերազանցող եկամուտները հարկել 75%-ով: 2013 թվականի բյուջեի նախագծով Ֆրանսիայի ղեկավարությունը մտադիր է հաջորդ տարի բյուջեի մուտքերն ավելացնել լրացուցիչ 20 մլրդ եվրոյով:
Նշենք, որ ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման շնորհիվ Ֆրանսիայի պետական բյուջեի պակասուրդը, ըստ նախնական գնահատականների, կմոտենա ՀՆԱ-ի 3%-ին: Ընթացիկ տարվա համար ցուցանիշը կանխատեսվում է 4,5% մակարդակում:
Սպասվում է, որ 2013 թվականին Ֆրանսիայի տնտեսությունը կաճի 0,8%-ով: