Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ 2012Թ.-ԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
24/12/2012 12:16
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ 2012Թ.-ԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է 2012 թվականին կատարած աշխատանքների համառոտ հաշվետվությունը: Նա նշել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության հիմնական ռազմավարությունն ուղղված է մայրաքաղաքում կարիքավոր ընտանիքների աջակցությանը, սոցիալական ռիսկի խմբերի արդյունավետ կառավարմանն ու աղքատության դեմ պայքարին:

Պատվիրակված լիազորություններն իրականացվում են քաղաքապետարանին ենթակա 12 սոցիալական ծառայությունների բաժինների միջոցով: Նպաստների և դրամական աջակցության համար պետական բյուջեից միայն Երևան քաղաքում ծախսվել է շուրջ 7.5 միլիարդ դրամ: Զգալիորեն կանոնակարգվել  և ավելի արդյունավետ է գործում հնարավոր անճշտությունների կանխման համակարգը:  Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ 2012 թվականին իրականացվել են սոցիալապես անապահով խավերին ուղղված բազմաթիվ միջոցառումներ, մեծարման երեկոներ ու  ակցիաներ, որոնցում ներգրավվել են  Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, տարեց երևանցիներ, եղեռնը վերապրած քաղաքացիներ: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ վարչական շրջաններում հաշվառված 21000 կարիքավոր  ընտանիքների էլ Ամանորի առիթով կտրամադրվի պարենային օժանդակություն: Սիրիահայ և ռիսկային խմբերի 2500 երեխաների համար նախատեսված ամանորյա միջոցառումներից բացի կտրվեն նաև նվերներ:

Քաղաքապետարանը  հատուկ կարիքներով մարդկանց խնդիրների լուծման կամ դրանք մեղմելուն ուղղված մի շարք սոցիալական և այլ ծրագրեր է իրականացրել՝ ակտիվ համագործակցելով հասարակական և միջազգային կառույցների հետ: Քաղաքապետարանի ենթակայության 6 մանկապարտեզներում և 40 դպրոցներում ներառական կրթություն է իրականացվում հաշմանդամ երեխաների համար: Այդ երեխաների մուտքը քաղաքապետարանի բոլոր մշակութային հաստատություններ անվճար է: Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ այցելություններ են կազմակերպվել, որոնց ընթացքում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել խուլուհամր երեխաների ինտեգրացիոն կենտրոնին, Հայաստանի խուլերի և կույրերի միավորումներին:

Քաղաքապետարանը, համագործակցելով հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, հիմնել է 16 բարեգործական ճաշարան, որտեղ 2300 շահառուներ ամենօրյա տաք սնունդ են ստանում: Ավան վարչական շրջանում գործում է նաև տարբեր ծառայություններով հագեցած տարեցների ցերեկային խնամքի կենտրոն: Ռուզաննա Զաքարյանը հատկանշել է անօթևան քաղաքացիներին ապաստան տրամադրելու`Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությունը:

Վարչական շրջաններից ստացված տեղեկատվության հիման վրա, Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով հայ-դանիական  «Հանս Քրիստիան Կոֆոյետ» հիմնադրամի հետ, դեռ անցյալ տարի նման մարդկանց համար բացել է հատուկ հաստատություն, որտեղ հոգ են տանում նրանց մասին, ապահովում տաք սնունդով և կենսագործունեության համար բնականոն պայմաններով: Ծրագիրն ի սկզբանե կարճաժամկետ է եղել, բայց, անհրաժեշտությունից ելնելով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  երկարաձգվել է և գործում է մինչ օրս: Առ այսօր կացարան է տեղափոխվել 137 անօթևան Երևանից և հարակից մարզերից, որոնց մի մասը ապահովվել է աշխատանքով ու փոխել բնակության վայրը, ոմանք էլ գտել են հարազատներին, իսկ կենսաթոշակային տարիքի մի քանի մարդիկ էլ տեղափոխվել են ծերանոցներ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69