
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ «ԴՈՒՐՍ ԿԳՐԻ» ՄՈՏ 50 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՊԱՐՏՔ
Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության փորձագետները Հունաստանին խորհուրդ են տալիս դուրս գրել պետության հանդեպ ֆիզիկական և իրավաբանական անձանց կուտակված հարկային պարտքերի այն մասը, որոնք «անհույս են»: Փորձագետների գնահատականներով՝ Հունաստանն, ընդհանուր առմամբ, պետք է դուրս գրի մոտ 50 մլրդ եվրո, որը կազմում է ընդհանուր կուտակված պարտքի շուրջ 75-80%-ը:
Միևնույն ժամանակ, Հունաստանին խորհուրդ է տրվել փոփոխություններ իրականացնել հարկային վարչարարությունում: