Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ 2012Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
27/12/2012 11:44
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ 2012Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով:

Ըստ ներկայացված տվյալների՝ քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41-ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաև թվով 6 մանկապարտեզներում: Երևանի քաղաքապետարանի և «Յու Քոմ» ընկերության համագործակցության արդյունքում 15 դպրոցներ կկարողանան հեռուստակամուրջներ կազմակերպել արտերկրի տարբեր կրթօջախների հետ:

Ավարտվող տարում դպրոցները համալրվել են շախմատի կաբինետներով ու անհրաժեշտ գույքով: ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մինչ օրս ատեստավորվել է շուրջ 10100 ուսուցիչ: Երկու գերատեսչությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են նաև առարկայական օլիմպիադաներ: Յունեսկոյի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով դպրոցներում ուսումնամեթոդական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սիրիահայ 270 երեխա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, որտեղ քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ բացվել է նաև Կիլիկյան վարժարանը, իսկ աշակերտները մասնակից են դարձել բազմաթիվ մշակութային միջոցառումների:

Քաղաքապետարանի ենթակայության  դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցներն ապահովվել են ջեռուցմամբ: Վերացվել են նաև նախկինում ոչ լիարժեք ջեռուցվող դպրոցների թերությունները: Քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 24000-ից հասել է 31500-ի:

Քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունները երեխաներին մատուցվող սննդի որակի և այլ բաղադրիչների վերահսկման նպատակով պարբերաբար հսկողություն են իրականացրել մանկապարտեզներում: Հայտնաբերված թերությունների հետևանքով 6 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 8-ը ստացել են նկատողություններ:  Մանկապարտեզների գույքի թարմացման և վերանորոգման մասով անցկացվել է նաև մոնիտորինգ, որի արդյունքում տասնյակ մանկապարտեզներ նորոգվել են, համալրվել նոր գույքով, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն 2013 թվականին: Այս տարի հիմնանորոգման է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող միակ մանկապարտեզը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52