
2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 18.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,103.8 հազար լիտր հանքային ջուր։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 18.2%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 14.8%-ով և կազմել 7,831.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 27.5%-ով և կազմել 19,816.2 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 11.9%-ով և կազմել 1,996.0 հազար լիտր։