Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ո՞վ է հարկ վճարողը և ի՞նչ իրավունքներ ունի
16/04/2024 17:39
Կիսվել

Ո՞վ է հարկ վճարողը և ի՞նչ իրավունքներ ունի

Հարկ վճարող է համարվում կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերը, նոտարը, որն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ վճարելու պարտավորություն։

Հարկ վճարողներն իրավունք ունեն դիմել հարկային մարմին՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանում ստանալու, միասնական հաշվին առկա գումարը վերադարձնելու, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև ինքնուրույն կամ իրենց լիազորած ներկայացուցչի միջոցով հարկային մարմնում ներկայացնելու իրենց շահերը։ Կարող են օգտվել նաև օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնություններից, ծանոթանալ հարկային հսկողության արդյունքում կազմվող ակտերին, արձանագրություններին և դրանց նախագծերին, տեղեկանքներին և վարչական ակտերին, հարկային մարմին ներկայացնել բացատրություններ և պարզաբանումներ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման, ինչպես նաև հարկային հսկողության արդյունքների վերաբերյալ։

Հարկ վճարողները պետք է հիշեն, որ իրավունք ունեն արգելել հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց չտրամադրել փաստաթղթեր կամ բացատրություններ, եթե հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք խախտել են օրենսդրությամբ սահմանված դրույթները և այս դեպքում նրանք իրավունք ունեն երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցել հարկային մարմնի ղեկավարին։

Միաժամանակ, հարկ վճարողները կարող են չկատարել հարկային մարմնի պաշտոնատար անձանց լիազորություններից, ինչպես նաև հարկային հսկողության նպատակներից ու հարցերից չբխող պահանջներ, հարկային հսկողության ցանկացած փուլում ընդգրկել մասնագետների, փորձագետների, աուդիտորների և փաստաբանների, բողոքարկել հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև պահանջել ընդունված ապօրինի որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98