![ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ](https://b24.am/pub/uploads/2012/12/Usa_flag_516072591.jpg)
ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Նախորդ աշխատանքային շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է դեկտեմբերի 22-ին, ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացվել է 350 հազար դիմում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կազմել էր 362 հազար:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներկա դրությամբ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 3,125 մլն մարդ: