ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
2012 թվականի նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 63.1 հազար գործազուրկ, որոնց զգալի մասը կանայք են: Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու ամսվա վերջի դրությամբ մեր հանրապետությունում գրանցված է եղել 45.9 հազար կին գործազուրկ:
Միևնույն ժամանակ, գործազուրկների ընդհանուր թվաքանակում 25-30 տարիքային խումբը ներկայացնող երիտասարդ գործազուրկների թիվը կազմել է 8.7 հազար, 16-24 տարիքային խմբի երիտասարդ գործազուրկների թիվը` 6.0 հազար:
Նշենք նաև, որ հաշվետու ամսվա վերջի դրությամբ միայն մայրաքաղաքում պաշտոնապես գրանցված է եղել 20.4 հազար գործազուրկ: