ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Գործազրկության մակարդակը Եվրոգոտում սահմանել է նոր ռեկորդ: 2012 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ երկրներում գործազրկության մակարդակը կազմել է 11,8%: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 1,2 տոկոսային կետով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեկ տարվա ընթացքում գործազրկության մակարդակի առավել զգալի աճ գրանցվել է Հունաստանում, Իսպանիայում, Կիպրոսում և Պորտուգալիայում:
Նոյեմբեր ամսվա արդյունքներով միայն Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմել է 26.6%:
Նշենք նաև, որ Եվրամիության անդամ 27 երկրներում գործազրկության մակարդակը կազմում է 10,7%: Եվրամիությունում ակտիվ աշխատանք է փնտրում 26 մլն մարդ: