Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը
29/04/2024 19:01
Կիսվել

ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում է նոր չափանիշներով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների շարքը: Կոմիտեում ապրիլի 29-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման հերթական դասընթացի ընդունելությունը։

Դասընթացը և առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար հիմունքներով՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից։

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները (նաև ավարտական կուրսի ուսանողները)։

Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝   կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․

  • լուսանկար
  • անձնագիր կամ նույնականացման քարտ
  • սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ)
  • արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք
  • բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (ավարտական կուրսի ուսանողների դեպքում՝ տեղեկանք ԲՈՒՀ-ից)
  • մաքսային ծառայողի համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ
  • ինքնակենսագրական (CV)

Դասընթացի ընդունելությունը բաղկացած է համակարգչային գիտելիքների ստուգման, մասնագիտական գիտելիքների ստուգման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման և ընդունելության հարցազրույցի փուլերից։

Դասընթացը կանցկացվի տեսական և գործնական փուլերով։ Ավարտին կկայանա ավարտական հարցազրույց /քննություն, որի արդյունքում դիմորդը կստանա հավաստագիր և Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում աշխատելու հնարավորություն։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. մայիսի 29-ն է:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 060 844 913, 060 844 988, 060 844 948 հեռախոսահամարներով կամ գրել dimord@src.training-center.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Դիմորդների հետ հետադարձ կապն ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:

Դասընթացի մանրամասն հայտարարությունը։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57