Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Դուբայը 35 միլիարդ դոլար է ներդրել աշխարհի ամենամեծ օդանավակայանի կառուցման համար
30/04/2024 18:34
Կիսվել

Դուբայը 35 միլիարդ դոլար է ներդրել աշխարհի ամենամեծ օդանավակայանի կառուցման համար

Դուբայը ցանկանում է առաջիկա 10 տարում կառուցել 35 միլիարդ դոլար արժողությամբ օդանավակայան՝ 400 վայրէջք կատարելու ելքովերով և հինգ թռիչքուղով։ Էմիրությունը ասում է, որ օդանավակայանը կարող է տեղավորել 260 միլիոն ուղևոր, ինչը մինչ այժմ ամենամեծ ցուցանիշն է աշխարհում: Այն գտնվելու է Դուբայի հարավի կենտրոնում՝ շրջապատված էմիրության ծրագրած 1 միլիոն բնակչությամբ քաղաքով:

Դուբայը ձեռնարկում է օդանավակայանի հսկայական ընդլայնում, որը նախատեսում է հինգ անգամ մեծ լինել իր ներկայիս միջազգային կենտրոնից:

Էմիրության կառավարիչ՝ Շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումն ասել է, որ արդիականացված «Ալ Մաքթում» միջազգային օդանավակայանը կունենա 260 միլիոն ուղևորների տարողունակություն, որը ամենամեծն է աշխարհում:

«Մենք կառուցում ենք նոր նախագիծ ապագա սերունդների համար՝ ապահովելով շարունակական և կայուն զարգացում մեր երեխաների և նրանց երեխաների համար», – ասել է Շեյխ Մոհամմեդը: «Դուբայը կլինի աշխարհի օդանավակայանը, նրա նավահանգիստը, քաղաքային հանգույցը, և նրա նոր համաշխարհային կենտրոնը»։

Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը՝ Ատլանտայի «Հարթֆիլդ-Ջեքսոն»  միջազգային օդանավակայանն էր, որը այդ տարի ընդունել է 104,6 միլիոն ուղևոր:

Միջազգային չվերթների մեծ մասն այժմ իրականացվում է Դուբայի միջազգային օդանավակայանից, որը 2023 թվականին այցելել է մոտ 87 միլիոն ուղևոր: Սակայն այս բոլոր չվերթները կտեղափոխվեն «Ալ Մաքթում», որտեղ ակնկալվում է, որ կանցկացվեն հինգ զուգահեռ թռիչքուղիներ և 400 վայրէջք կատարելու ելքեր, ասել է Շեյխ Մոհամմեդը:

Նա նշել է, որ 10 տարվա շինարարության արժեքը կկազմի 128 միլիարդ դիրհամ (AED) կամ 35 միլիարդ դոլար, և ասաց, որ Էմիրությունը կկառուցի «մի ամբողջ քաղաք օդանավակայանի շուրջը»՝ 1 միլիոն մարդու համար ակնկալվող բնակարանային պայմաններով:

«Ալ Մաքթում» միջազգային օդանավակայանը, որը նաև հայտնի է որպես «Dubai World Central», բացվել է 2010 թվականին մեկ տերմինալով։ Ինչպես Դուբայի միջազգային օդանավակայանը, այն ունի երկու թռիչքուղի, բայց զգալիորեն քիչ է օգտագործվում:

Օդանավակայանը նախագծված է որպես Դուբայի հարավի կենտրոնական հատված, որի նպատակն է հյուրընկալել մեկ միլիոն բնակչի և ապահովել 500,000 աշխատատեղ 55 քառակուսի մղոն տարածքի վրա:

Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Դուբայում օդային ճանապարհորդությունները վերադարձել են մինչ համաճարակային մակարդակին՝ 17,15 միլիոն գիշերակացով միջազգային այցելուներ 2023 թվականին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59