Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԲ. 2013Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 2.4%-ՈՎ
16/01/2013 12:34
Կիսվել

ՀԲ. 2013Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 2.4%-ՈՎ

2013 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2,4%-ով, 2014 թվականին՝ 3,1%-ով, իսկ 2015 թվականին՝ 3,3%-ով: Նման կանխատեսում է ներկայացրել Համաշխարհային բանկն՝ իր Global Economic Prospects զեկույցում:

Համաձայն նոր կանխատեսումների՝ առաջիկա տարիներին զարգացող երկրները, որոնք 2012 թվականին գրանցել էին տնտեսական աճի ամենացածր տեմպը՝ վերջին տաս տարիների կտրվածքով, կապահովեն տնտեսական աճի տեմպերի «զսպված» աճ. 2013 թվականին զարգացող երկրներում տնտեսական աճը կկազմի 5.5%, 2014 թվականին՝ 5.7%, 2015 թվականին՝ 5.8%: Կանխատեսվում է, որ 2013 թվականին համաշխարհային տնտեսության «շարժիչ ուժը»՝ Չինաստանը, կապահովի 8,4% տնտեսական աճ:

Միևնույն ժամանակ, զարգացած տնտեսությամբ երկրներում տնտեսական աճն այս տարի կկազմի ընդամենը 1.3%, ինչը պայմանավորված կլինի պետական ծախսերի կրճատմամբ, բարձր գործազրկությամբ և թույլ սպառողական և գործարար վստահությամբ: Սպասվում է, որ 2014 թվականին զարգացած տնտեսությամբ երկրներում տնտեսական աճը կկազմի 2%, 2015 թվականին՝ 2,3%:

ԱՄՆ-ի համար կանխատեսվում է 1.9% տնտեսական աճ՝ 2013 թվականին, 2,8% աճ՝ 2014 թվականին, 3% աճ՝ 2015 թվականին: Եվրոգոտու համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 0,1% անկում՝ այս տարի, հաջորդ երկու տարիներին սպասվում է աճ՝ համապատասխանաբար 0,9%-ով և 1,4%-ով:

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2012 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն աճել է 2,5%-ով:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90