ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ
2012 թվականին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 111,72 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 3,7%-ով զիջում է նախորդ տարի գրանցված արդյունքը: Այս մասին հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականին երկրում գրանցվել է օտարերկրյա կապիտալով 25 հազար ընկերություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 10%-ով:
Նշենք նաև, որ հաշվետու տարվա ընթացքում երկրի սահմաններից դուրս Չինաստանի կողմից իրականացված ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալն աճել է 28,6%-ով և կազմել 77,22 մլրդ ԱՄՆ դոլար: