
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՄՆԱ ՈՉ ՄԻ ՉԳԱԶԻՖԻԿԱՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍ
Կառավարությունը որոշել է Երևանի Աջափնյակի վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազիֆիկացմանն աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 200 մլն դրամ։
Եվս 100 մլն դրամ հատկացնում է Երևանի քաղաքապետարանը, շուրջ մեկ մլրդ դրամ` Հայռուսգազարդը։
Գազիֆիկացումից կօգտվի շուրջ 12 հազար բնակիչ։
Այս ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքում այլևս չի մնա ոչ մի չգազիֆիկացված թաղամաս։