MORGAN STANLEY-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 99% ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան Morgan Stanley ներդրումային բանկն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, բանկի զուտ շահույթը կրճատվել է 98,9%-ով շուրջ (87 անգամ) և կազմել 48 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բանկի տարեկան համախառն հասույթը կրճատվել է 19%-ով և կազմել 26,11 մլրդ ԱՄՆ դոլար:
Morgan Stanley-ն հիմնադրվել է 1935 թվականին և այսօր իր ակտիվների ծավալով համարվում է երկրի 6-րդ խոշորագույն բանկը: