Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Իրանն ամբողջությամբ արգելել է iPhone-ի ներմուծումը
30/05/2024 14:41
Կիսվել

Իրանն ամբողջությամբ արգելել է iPhone-ի ներմուծումը

Իրանն արգելք է դրել ցանկացած սերնդի iPhone սմարթֆոնների ներմուծման վրա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ Այժմ արգելքի են ենթարկվում նույնիսկ 13-րդ սերնդի և ավելի հին մոդելները, որոնց ներմուծումը նախկինում թույլատրված էր։

2017 թվականին ամերիկյան Apple կորպորացիան Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով հեռացրել է իրանցի ծրագրավորողների բոլոր բջջային հավելվածներն իր առցանց App Store-ից։

IDram

Հիշեցնենք՝ Իրանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կտրուկ վատթարացել են 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։ Գագաթնակետը 1979 թվականի նոյեմբերի 4-ին Թեհրանում ամերիկացի դիվանագետների պատանդառությունն էր, որոնք ազատ արձակվեցին 1981 թվականի հունվարին։ Դա հանգեցրեց դիվանագիտական ​​հարաբերությունների խզման. երկրները դրանք մինչ օրս չեն վերականգնել։ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Իսլամական Հանրապետության դեմ՝ներառյալ Իրանից ԱՄՆ նավթի մատակարարումների էմբարգոն, որոնք ժամանակի ընթացքում մի քանի անգամ ընդլայնվեցին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65