ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՍՏԵՂԾԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ
Չինաստանի կառավարությունը հայտարարել է էլեկտրոնիկայի ոլորտում խոշոր ընկերությունների խումբ ստեղծելու իր մտադրության մասին: Նախատեսվում է, որ այն կձևավորվի երկու տարվա ընթացքում՝ միաձուլումների և կլանումների արդյունքում, և կկարողանա մրցակցել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների հետ:
Հատկանշական է, որ Չինաստանն իր այս մտադրությունը կիրականցնի լայնամասշտաբ մի նախագծի շրջանակներում, որը ենթադրում է արդյունաբերության առաջտար ճյուղերի խոշորացում: