
BLOOMBERG. ԱՇԽԱՐՀԻ 100 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ 37-Ն ԱՄԵՐԻԿԱՑԻ Է
Bloomberg-ը վերանայել և փոփոխել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենօրյա թարմացվող վարկանիշի դիզայնն ու ընդլայնել այն: Այժմ վարկանիշում ներկայացված են ոչ թե 40, այլ 100 ամենահարուստ մարդիկ:
Նոր՝ ընդլայնված վարկանիշում, ընդգրկվել է, մասնավորապես, 37 ամերիկացի, 12 ռուս, 8 գերմանացի, 4 ֆրանսիացի, 1 չինացի և այն: Վարկանիշի անփոխարինելի առաջատարներն են մեքսիկացի Կարլոս Սլիմն ու Բիլ Գեյթսը:
Նշենք, որ Bloomberg-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենօրյա վարկանիշը հրապարակվում է 2012 թվականի սկզբից: