2024թ. հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 280,435 դրամ
2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 280,435 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.8% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.2%-ով և կազմել 210,151 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.6%-ով և կազմել 309,0142 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։