ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԱՐԵՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՆՎԱԶԵԼ Է
2012 թվականին Գերմանիայում արտադրված գարեջրի վաճառքի ծավալները կրճատվել են 1,8%-ով և կազմել 96,5 մլն ՀԼ (1ՀԼ = 100 լիտր): Ինչպես հաղորդում են գերմանական աղբյուրները՝ սա միավորված Գերմանիայի համար ռեկորդային ցածր ցուցանիշ է:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ մեկ տարվա ընթացքում շուկայում իրացված գերմանական գարեջրի 83,9%-ը (81 մլն ՀԼ) բաժին է ընկել հենց Գերմանիային:
Միևնույն ժամանակ, գերմանական արտադրության գարեջրի արտահանումը դեպի Եվրամիության երկրներ նվազել է 2,0%-ով և կազմել 11 մլն ՀԼ:
Դեպի Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներ գերմանական արտադրության գարեջրի արտահանումն աճել է 4,6%-ով: