PWC. 2013Թ.-ԻՆ ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԿԱՃԻ 6%-ՈՎ
2013 թվականին ևս ոսկին կլինի ամենապահանջված հումաքային ապրանքը: Նման եզրակացության են եկել PwC ընկերության փորձագետները: Վերջիններս ոսկու արդյունահանման ոլորտում առաջատար ընկերությունների ղեկավարների շրջանում իրականացրել են հարցումներ, որոնց արդյունքների համաձայն՝ ընթացիկ տարում ոսկու պահանջարկի աճը կուղեկցվի այս հումքային ապրանքի գնի շուրջ 6% աճով:
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով ոսկու արդյունահանման ոլորտում ամենաակտիվը եղել են կանադական ընկերությունները, որոնք հաշվետու տարվա ընթացքում կնքել են 243 գործարք՝ 4,8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: