Ապրիլին Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճ չի գրանցել
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն ապրիլին նախորդ ամսվա համեմատ աճ չի գրանցել: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Նշվում է, որ աճի բացակայության վրա առաջին հերթին ազդել են եղանակային պայմանները. ընթացիկ տարվա ապրիլը Միացյալ Թագավորությունում վերջին 12 տարվա ընթացքում ամենախոնավն էր: Դա հանգեցրել է նրան, որ հանրապետությունում շինարարության ծավալները նվազել են 1.4%-ով: Արձանագրվել է նաև մանրածախ առևտրի շրջանառության անկում 2,3%-ով:
Անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիան մտավ տեխնիկական անկման փուլ՝ երկու եռամսյակ անընդմեջ ՀՆԱ-ի անկում գրանցելուց հետո: Այս տարվա առաջին եռամսյակի վերջում թագավորությունը դուրս եկավ ռեցեսիայից՝ ցույց տալով 0.7% տնտեսական աճ: Տնտեսությունը մարտին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.4%-ով: