ԵՎՐՈԳՈՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 11.7%
2012 թվականի դեկտեմբերին եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ 17 երկրներում գործազրկության մակարդակը կազմել է 11.7%: Նոյեմբեր ամսվա համեմատ ցուցանիշը չի փոփոխվել, իսկ 2011 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ աճել է 1 տոկոսային կետով: Այս մասին հաղորդում է Eurostat վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում Եվրամիության անդամ 27 երկրներում գործազրկության մակարդակը կազմել է 10,7%:
Գործազրկության մակարդակի առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Ավստրիայում (4,3%), Լյուքսեմբուրգում (5,3%), Գերմանիայում (5,3%), իսկ առավել բարձր ցուցանիշ՝ Հունաստանում (26,8%) և Իսպանիայում (26,1%):