Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
14/06/2024 12:05
Կիսվել

Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 154 դեպք և 72․82 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • ավտոտեխսպասարկում և (կամ) ավտոլվացման, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 5․5 մլն դրամ տուգանք,
  • ավտոգազալցակայանում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 2․84 մլն դրամ տուգանք,
  • ծխախոտի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
  • կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․5 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի, կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․16 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է   3․43 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2․4 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 4․5 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․86 մլն դրամ տուգանք։

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 11 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 154 հարկ վճարողների ցանկը:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36