ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ
2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, Երևանի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները զգալիորեն կաճեն:
Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվեն երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ, որոնցում ներառված են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանները:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետականի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ՝ կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով 2013 թվականին մայրաքաղաքում կանցկացվի ևս 20 կմ ոռոգման նոր ցանց: