Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՄԵՂՐԻ ՀԵԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է 300-330 ՄԼՆ ԴՈԼԱՐ
07/02/2013 12:18
Կիսվել

ՄԵՂՐԻ ՀԵԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է 300-330 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Նա տեղեկացրեց, որ ըստ 2007 թվականի մարտի 19-ին ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ կայացած համաձայնության՝ նախատեսվել է Հայաստանի տարածքում՝ Մեղրիում, եւ Իրանի տարածքում՝ Ղարաչիլարում, կառուցել մեկական ՀԷԿ, որոնցից յուրաքանչյուրի դրվածքային հզորությունը կազմելու է շուրջ 130 ՄՎՏ:

2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Մեղրի ՀԷԿ-Ի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ, որի համաձայն՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ողջ ծավալը:

Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին, նախատեսվում է այն շահագործման հանձնել հինգ տարի հետո, այնուհետեւ տասնհինգ տարի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան՝ ներդրողի կողմից կառուցվող բարձր լարման էլեկտրահաղորդման գծով: Շահագործման տասնհինգերորդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Արա Սիմոնյանը նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրվելու է 300-330 մլն ԱՄՆ դոլար:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85