Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2012Թ.-ԻՆ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 157,7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
08/02/2013 14:36
Կիսվել

2012Թ.-ԻՆ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 157,7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճ: Ընկերությունում կայացած խորհրդակցության ժամանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝  հաշվետու ամսում բեռնման ցուցանիշը 10,6%-ով գերազանցել է 2012 թվականի հունվարյան ցուցանիշը, իսկ  ուղևորաշրջանառությունն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է 80%-ով: Ընդ որում, միջազգային հաղորդակցությունում ուղևորաշրջանառությունը գերազանցել է 2012 թվականի հունվարի ցուցանիշը 30%-ով, իսկ տեղականում՝ 2 անգամ:

Վիկտոր Ռեբեցը նաև նշել է, որ որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք և արտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա և ընդգծել, որ դեռ պետք է կատարելագործել աշխատանքը երկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիային և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով:

Աշխատավարձերի հարցով Վիկտոր Ռեբեցը տեղեկացրել է, որ միջին ամսական աշխատավարձի չափը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում մոտ 30%-ով գերազանցում է հանրապետության տարածքում գրանցված ցուցանիշը: 2012 թվականի արդյունքներով երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմել է 157,7 հազար դրամ, իսկ այդ ցուցանիշը հանրապետությունում կազմել է 121,3 հազար դրամ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52