
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
Հունաստանի 2013-2016թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագրում ներկայացված կանխատեսումների համաձայն՝ երկրի բյուջեի պակասուրդը կկրճատվի սպասվածից ավելի արագ տեմպերով: Սպասվում է, որ 2013 թվականի արդյունքներով Հունաստանի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 4,3%-ը: Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, որ ցուցանիշը կկազմի 5,5%:
Կանխատեսվում է նաև, որ 2014 թվականին Հունաստանի ՀՆԱ-ն կգրանցի 0,2% աճ, իսկ 2015-2016 թվականներին ցուցանիշը կաճի 2,5-3,5%-ով: