KFC-Ն ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ԲԻԶՆԵՍՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Այս տարի ԱՊՀ երկրներում, այդ թվում և Հայաստանում, կբացվի KFC ցանցի արագ սպասարկման 60-70 նոր կենտրոն: Միևնույն ժամանակ, 2014 և 2015 թվականների համար ամերիկյան Yum! Brands ռեստորանային հոլդինգը, որը և ներկայացնում է KFC ցանցը, նախատեսում է ցուցանիշը հասցնել տարեկան 80-ի:
Նշենք, որ 2012 թվականին ԱՊՀ տարածքում բացվել է KFC ցանցի 35 սպասարկման կենտրոն:
Հաշվետու տարում ԱՊՀ երկրներում KFC-ն ապահովել է հասույթի 46% աճ: