ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼՑՈՒԿ
2013 թվականի հունվարին ԱՄՆ-ում գրանցվել է բյուջեի հավելուրդ, այն կազմել է 2,88 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ հաշվետու ամսում երկրի բյուջեի ծախսերը կազմել են 269,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 272,2 մլրդ ԱՄՆ դոլար:
Արդյունքում, 2012-2013 ֆինանսական տարվա մեկնարկից՝ հոկտեմբերից, հունվարն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բյուջեի համախառն պակասուրդը կազմել է 290,41 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 59 մլրդ ԱՄՆ դոլարով:
Նշենք, որ 2011 թվականին հունվարին ԱՄՆ բյուջեն գրանցել էր պակասուրդ, որը կազմել էր 27,4 մլրդ ԱՄՆ դոլար: