Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Թբիլիսիում կկառուցվի 1․3 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայան
03/07/2024 14:37
Կիսվել

Թբիլիսիում կկառուցվի 1․3 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայան

Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել նախկին Վազիանի օդանավակայանի տարածքում, շինարարության ավարտից հետո կընդունի 18 միլիոն ուղևոր:

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի գործող միջազգային օդանավակայանի ընդլայնման փոխարեն կառուցել մոտ 1․3 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայան: 2024 թվականի հունիսին հայտարարվել է մրցույթ նոր օդանավակայանի զարգացման գլխավոր պլանի մշակման համար։

«Այսօր Թբիլիսիի օդանավակայանի տարողունակությունը կազմում է 4 միլիոն ուղևոր, իսկ նախագծի ամբողջական ավարտից հետո նոր օդանավակայանը նախատեսված կլինի 18 միլիոն ուղևորի համար»,- ասել է Կոբախիձեն։

«Աշխատանքներ են տարվում նաև Քութաիսիի օդանավակայանի նոր գլխավոր հատակագծի ստեղծման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք նոր տերմինալ կառուցել։ Շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի և կավարտվեն 2026 թվականին։ Արդեն ավարտվել են նաև ավտոկայանատեղիի ընդլայնման աշխատանքները։ Տեղերի թիվը հասել է 700-ի»,- ասել է Կոբախիձեն։

Ինչու՞ է անհրաժեշտ Թբիլիսիի նոր օդանավակայանը

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին կառավարությունում, ավելի մեծ թողունակությամբ նոր օդանավակայանի կառուցման անհրաժեշտությունն առաջացել Է Թբիլիսիի օդանավակայանում աճող ուղեւորահոսքի ֆոնին, որն ընդլայնման հնարավորություն չունի այն ծավալով, որն անհրաժեշտ է երկրին:

Խոսքը Վազիանիի տարածքում միջազգային կարգի նոր, ժամանակակից օդանավակայանի կառուցման մասին է։ Կառավարությունը քննարկում է նոր օդանավակայանի բաժնեմասը ներդրողներին վաճառելու հնարավորությունները, սակայն վերահսկիչ փաթեթը կպահի իրեն։

Ներկայում Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայանի շինարարությունը սահմանափակված է Թբիլիսիի եւ Բաթումիի օդանավակայանները կառավարող TAV Georgia ընկերության հետ կառավարության գործող համաձայնագրով:

Պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը: Այն սահմանափակում է միջազգային չվերթների իրականացումը Թբիլիսիի օդանավակայանի մոտ 200 կմ շառավղով։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88