
ՓՈԽՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թվականի ընտանեկան նպաստի համակարգի ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին։
Առաջարկվելիք օրենսդրական փոփոխություններով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի, պետական նպաստի, դրամական օգնության և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն մեկ պետական մարմնի, կհստակեցվեն այդ ընթացակարգերը, կբացառվի նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը։
Ժամանակացույցով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, մասնավորապես, ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի վերահսկողություն։