Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ԱՄԷ-ն հայտարարել է, որ հութիների գործողությունները Կարմիր ծովում չեն սպառնում Մերձավոր Արևելքի տնտեսություններին
08/07/2024 14:22
Կիսվել

ԱՄԷ-ն հայտարարել է, որ հութիների գործողությունները Կարմիր ծովում չեն սպառնում Մերձավոր Արևելքի տնտեսություններին

Եմենի հութիները, որոնք անցյալ տարվա նոյեմբերից հարձակումներ են իրականացնում առևտրային նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում, կրիտիկական վտանգ չեն ներկայացնում Մերձավոր Արևելքի տնտեսությունների համար: Այդ մասին ասել է ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարության միջազգային բիզնեսի զարգացման և առևտրի խթանման վարչության տնօրեն Ռաշեդ ալ-Թունայջին:

«Հութիների հարձակումների բացասական հետևանքներն ակնհայտ են, բայց ինչ էլ պատահի, միշտ կան այլընտրանքներ, ուստի մենք դա չենք համարում ծայրահեղ սպառնալիք տարածաշրջանի տնտեսությունների համար», – ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով, լոգիստիկ երթուղիների փոփոխությունները և նավերի ու ծովային բեռների ապահովագրության արժեքի բարձրացումը հիմնականում ազդում են վերջնական սպառողի վրա:

«Որոշ դեպքերում կան դժվարություններ, բայց բեռները կարող են առաքվել շատ այլ եղանակներով, ինչը մեծացնում է արժեքը միայն վերջնական օգտագործողի համար»:

Ինչպես նշել է պաշտոնյան, բեռնափոխադրող ընկերությունները և բեռների սեփականատերերը ստիպված են եղել լոգիստիկ գործողությունները հարմարեցնել տարածաշրջանի փոփոխվող պայմաններին: Միաժամանակ ալ-Թունայջին վստահեցրել է, որ ԱՄԷ-ի կառավարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Կարմիր ծովի ճգնաժամից տուժած ընկերություններին:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72