Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը հոկտեմբերին աճել է 5.8%-ով
25/11/2025 19:11
Կիսվել

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը հոկտեմբերին աճել է 5.8%-ով

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքն ընթացիկ տարվա հոկտեմբերին աճել է 5.8%-ով՝ տարեկան արտահայտմամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան:

ԵՄ երկրների տարածքում նոր գրանցված թեթև մեքենաների քանակը կազմել է 916.6 հազար՝ 2024 թվականի հոկտեմբերի 866.1 հազարի փոխարեն։

Վաճառքները Իսպանիայում բարձրացել են 15.9%-ով, Գերմանիայում՝ 7.8%-ով։ Ֆրանսիայում արձանագրվել է 2.9% աճ, իսկ Իտալիայում արձանագրվել է 0.5% անկում։

Եվրոպայում ընդհանուր վաճառքները (ԵՄ + Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա) աճել են 4.9%-ով՝ հասնելով 1.09 միլիոնի։ Մեծ Բրիտանիայում վաճառքները աճել են 0.5%-ով և կազմել 144.95 հազար մեքենա։

Էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը ԵՄ-ում աճել է 38.6%-ով՝ հասնելով 173.17 հազար միավորի։

Ռեգո Ինշուրանս

Volkswagen խմբի վաճառքները ԵՄ-ում աճել են 7.9%-ով, Stellantis-ի վաճառքները՝ 6.6%-ով, Renault-ինը՝ 10%-ով։ Գերմանական BMW AG-ն իր մատակարարումներն ավելացրել է 8.7%-ով, իսկ նրա հիմնական մրցակից Mercedes-Benz-ը՝ 2%-ով։

Ճապոնական Toyota Group-ի վաճառքները նվազել են 10.8%-ով, ամերիկյան Ford Motor-ինը՝ 8.8%-ով։ Միևնույն ժամանակ կորեական Hyundai Group-ը բարձրացրել է մատակարարումները 0.1%-ով։

Ամերիկյան էլեկտրամեքենաների արտադրող Tesla-ն հոկտեմբերին ԵՄ-ում վաճառել է 5.65 հազար մեքենա, ինչը 48%-ով պակաս է՝ համեմատած մեկ տարի առաջվա ցուցանիշի հետ։ Չինական BYD Co.-ի վաճառքները գրեթե եռապատկվել են՝ հասնելով 13.35 հազար մեքենայի։

Հունվար-հոկտեմբեր ամիսներին ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքն աճել է 1.4%-ով՝ կազմելով 8.974 միլիոն միավոր։ Էլեկտրամեքենաների բաժինը ընդհանուր վաճառքներում հասել է 16.4%-ի՝ նախորդ տարվա 13.2%-ի դիմաց:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52