ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ
ՀՀ կառավարությունն ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները կիրարկելու որոշում։
Սահմանվել է, որ սկսած 2013 թվականի հունվարի 1-ից նպաստը գործատուն վճարում է ՀՀ պետբյուջե վճարման ենթակա եկամտային հարկի հաշվին։
Ս.թ. հունվարի 1-ից հետո վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, որպես 2012թ. ամիսների եկամուտ, հաշվառվում է նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարը։
Որոշումը, որի ընդունմամբ կապահովվի վարձու աշխատողների և գործատուների իրավունքների իրականացումը, կգործի մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի ընդունումը։