
ՀՈՒՆԱՍՏԱՆ. ՊԱԿԱՍՈՒՐԴԻՑ ԴԵՊԻ ԱՎԵԼՑՈՒԿ
2013 թվականի հունվարին Հունաստանը գրանցել է բյուջեի ավելցուկ, որը կազմել է 177 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա հունվարին երկրի բյուջեն եղել էր պակասուրդային` 491 մլն եվրոյի չափով:
Հունաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հաշվետու ամսում երկրի բյուջեի եկամուտները կազմել են 4,43 մլրդ եվրո:
Նշենք, որ իր վարկատուների` Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով ներկայում Հունաստանն իրականացնում է բյուջեի կրճատման քաղաքականություն: