ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 37%-ՈՎ
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Բանկի զուտ շահույթն աճել է 37%-ով և կազմել 998 մլն եվրո: Ինչպես նշվում է ԵԿԲ հրապարակած ամփոփ հաշվետվության մեջ` նախորդ մեկ տարվա ընթացքում հնարավոր ռիսկերի ծածկման նպատակով ԵԿԲ ղեկավարությունը պահուստներները համալրել է 1,166 մլրդ եվրո: Այժմ ԵԿԲ-ի պահուստները կազմում են 7,529 մլրդ եվրո: