
ՀՈՒՆԱՍՏԱՆ. 5 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱ-Ի 20% ԱՆԿՈՒՄ
Վերջին ճգնաժամային հինգ տարիների ընթացքում Հունաստանի ՀՆԱ-ն կրճատվել է շուրջ 20%-ով: Այս մասին հաղորդում է Հունաստանի կենտրոնական բանկը՝ միաժամանակ կանխատեսելով եվս 4,5% տնտեսական անկում` 2013 թվականի համար:
Հունաստանի կենտրոնական բանկի փորձագետների գնահատմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում, չնայած տնտեսության անկմանը, երկրում գրանցվել է ընդհանուր տնտեսական դրության առողջացում: Առավել զգալի է ավանդների վերադարձը Հունաստանի բանկեր:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով Հունաստանի բյուջեի պակասուրդի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել է 6,6%: Կանխատեսվում է, որ 2013 թվականին ցուցանիշը կկազմի 4,6%, իսկ 2014 թվականին՝ 3,5%: