Տնտեսական

USD BUY - 398.00+1.00 USD SELL - 401.00-3.00
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 73.67+2.39 WTI - 69.98+2.66
COMEX:  GOLD - 2666.70+0.13 SILVER - 31.47+1.32
COMEX:  PLATINUM - 953.40+0.52
LME:  ALUMINIUM - 2609.50+0.75 COPPER - 9111.50+1.32
LME:  NICKEL - 16015.00+2.05 TIN - 28824.00+0.88
LME:  LEAD - 2079.50+0.17 ZINC - 3095.50+0.62
FOREX:  USD/JPY - 150.04-0.07 EUR/GBP - 1.0496+0.07
FOREX:  EUR/USD - 1.0496+0.07 GBP/USD - 1.2658+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44705.53-0.17 NASDAQ - 19480.91+0.40
STOCKS US: S&P 500 - 6049.88+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 39276.39+0.07 TOPIX - 2740.60-0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 19742.46-0.02 SSEC - 3364.65-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8359.41+0.56 CAC40 - 7255.42+0.26
STOCKS EUR:  DAX - 20016.75+0.42
04/12/2024  CBA:  USD - 402.72+3.13 GBP - 510.09+4.09
04/12/2024  CBA:  EURO - 422.90+2.73
04/12/2024  CBA:  GOLD - 34190.47+246.46 SILVER - 400.15+8.89
ՎԱՐՉԱՊԵՏ. «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ»
27/02/2013 11:18
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ»

Կայացել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղը, որին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմը, որը եզրափակիչ խաղում առավելության է հասել ՀՀ պաշտպանության նախարարության թիմի նկատմամբ:  Մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ առողջապահության թիմը:

«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած ԱԳ նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:

Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այս խաղն ունի մեծ խորհուրդ՝ այն է, որ գործադիր իշխանության ներսում մրցակցությունը պետք է լինի ինտելեկտուալ: Կարևոր է, որպեսզի մեր նախարարությունների աշխատակիցներն ինտելեկտուալ մրցակցային դաշտում լավագույնը լինելու շարժառիթ ունեն: Ուրախ եմ, որ տարեցտարի այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը և մրցաշարի մասնակիցների թիվն ավելանում է, ինչը նշանակում է, որ մենք կարողանում ենք ինտելեկտուալ դաշտում մրցակցային մթնոլորտ ստեղծել, որտեղ, համոզված եմ, հաղթող է լինելու կառավարման համակարգը և մեր պետությունը»:

Անդրադառնալով եզրափակիչի մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության թիմին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ այն այս տարի լուրջ հաջողություն է արձանագրել: «Դա ուրախալի է, որովհետև հենց ՊՆ-ում պետք է ձևավորվի նոր ինտելեկտուալ զանգվածը և մեր հայրենասեր, հասարակությունն առաջ տանող էլիտան: Այսօր կարող ենք արձանագրել, որ ՊՆ-ն էապես հզորացնում է մեր բանակի ինտելեկտուալ հատվածը: Համոզված եմ, որ դա ապագայում մեզ լրջագույն հաջողություն է ապահովելու»,- նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունն այսօրվա հաղթանակով ապացուցել է, որ այսուհետ ևս կարող ենք հանգիստ լինել դիվանագիտական ճակատում մղվող պայքարի համար, քանի որ այն մղում են ինտելեկտուալները, որոնք ունեն բավարար գիտելիքներ, որպեսզի պաշտպանեն մեր շահերն արտաքին ճակատում:

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա»- հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում:

Մրցաշարին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների 27 թիմեր:

04/12/2024
դրամ
Դոլար (USD)
402.72
+3.13
Եվրո (EUR)
422.90
+2.73
Ռուբլի (RUR)
3.85
+0.10
Լարի (GEL)
141.56
+1.60
34190.47
+246.46
Արծաթ
400.15
+8.89