ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՆ ՄԱՐԴ
2013 թվականի հունվարին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել է վերջին շուրջ 16 տարվա կտրվածքով իր առավելագույն մակարդակին՝ կազմելով 3,17 մլն մարդ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին ամսում որպես գործազուրկ հաշվառված քաղաքացիների թիվն աճել է ավելի քան 43 հազարով, ինչը շուրջ 1,4%-ով գերազանցել է նախորդ ամսում՝ դեկտեմբերին գրանցված ցուցանիշը:
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Ֆրանսիայում գործազուրկների թիվն աճել էր 10,7%-ով: