Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 2013Թ.-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
27/02/2013 17:43
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 2013Թ.-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

2012 թվականին Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ։  Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ համագործակցության ծրագրերի շրջանակներում վերագործարկվել են Գլխավոր պողոտայի, Շառլ Ազնավուրի հրապարակի, Օղակաձև այգու և այլ շատրվաններ ու ջրային կառույցներ: Բացի այդ, տարբեր վարչական շրջաններում, մասնավորի հետ համագործակցության արդյունքում, կառուցվել է 7 վերգետնյա անցում։ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ այս տարի նախատեսվում է կառուցել ևս առնվազն 8 վերգետնյա անցում։  

Նշվել է, որ մասնավոր ներդրումների հաշվին տարբեր վարչական շրջաններում կառուցվել են նաև գյուղատնտեսական արտադրանքի փոքրածավալ շուկաներ և, ըստ անհրաժեշտության, կկառուցվեն նորերը։ Բացի այդ, մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի  հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, նախորդ տարի շարունակել է «Գեղեցիկ Երևան» ծրագիրը, որի շրջանակում բարեկարգվել են մայրաքաղաքի  մի շարք շենքեր: 

Ներդրումային դաշտի ակտիվացման և համագործակցության ոլորտների ընդլայնման նպատակով 2012 թվականի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռքբերվել քույր և գործընկեր քաղաքների հետ: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Մարսել կատարած այցի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ ինչպես փոխգործակցության և ներդրումային նոր ոլորտների ու ծրագրերի համատեղ քննարկման, այնպես էլ հետագայում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Կլոր սեղաններ ու քննարկումներ են անցկացվել նաև Երևանում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում:

«Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցում է մայրաքաղաքում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Այսօր  մենք գործընկերների լայն շրջանակ ունենք և համատեղ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում ներդրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ բավարար տեղեկատվության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը:

Անդրադառնալով  նորագույն տեխնոլոգիաների ներդրումային ծրագրերին` Արմեն Հարությունյանը նշել է, որ քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը, մասնավոր ներդրողների հետ համատեղ, իրականացրել է քաղաքային ենթակառուցվածքների նոր տեխնոլոգիաներով վերազինման մի շարք ծրագրեր:  

Խոսելով 2013 թվականին նախատեսված ծրագրերի մասին և կարևորելով ներդրումների նշանակությունը քաղաքային տնտեսության զարգացման գործում՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ ներկայում մշակվում է Երևան համայնքին պատկանող անմխիթար, ոչ բարեկարգ, այսօր իրենց նպատակային նշանակությունը կորցրած գույքի, մասնավորապես, կաթսայատների արդիականացման և  վերակառուցման ծրագրի թվով 5 ներդրումային փաթեթ:   Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ ծրագրի շնորհիվ նոր հնարավորություններ կընձեռվեն թե՛ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և թե՛ կապահովվի քաղաքի արտաքին պատշաճ տեսքի պահպանումը:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29