Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՊԵԿ-ը բացահայտել է 5կգ-ից ավելի  քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության  դեպքեր
29/07/2024 15:55
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է 5կգ-ից ավելի  քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության  դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։

Օրերս ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացուն և վերջինիս ուղեբեռը, որտեղ առկա է եղել  աուդիո նվագարկիչ: Զննման արդյունքում նվագարկչից հայտնաբերվել է  4043 գրամ քաշով  4 պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ:

Կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց շրջանակում վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները պարզել են նվագարկիչը ստացող անձի ինքնությունը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջինս ձերբակալվել է «Երևանի հյուսիսային ավտոկայանի» հարակից տարածքից՝  «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող այլ զանգվածով փոխարինված աուդիո նվագարկիչը Կ.Պ-ից ստանալուց հետո:

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված անձը վարչության աշխատակիցներին է ներկայացրել նույն եղանակով ստացված մեկ այլ սարք: Մասնավորապես, իր կողմից շահագործվող մեքենայի բեռնախցիկից նա դուրս է բերել  չիր պատրաստող սարք, որը քանդել է, և դրա միջից հայտնաբերվել է 996 գրամ քաշով մեկ պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների պարունակությամբ:

Բացահայտվել են  գործընթացը համակարգող և սարքը փոխանցող անձանց ինքնությունը: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քաղաքացիները ձերբակալվել և տեղափոխվել են  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև`  քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:  ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում գործին առնչվող 3 քաղաքացիները  ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու համար: Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում ձերբակալված քաղաքացիներից մեկի  բնակության վայրից հայտնաբերվել է ընդհանուր 238 գրամ համաքաշով ապակե տարա՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72