Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Փորձագետը Ուկրաինայի տնտեսության վիճակն անխուսափելի դեֆոլտ է համարել
31/07/2024 14:26
Կիսվել

Փորձագետը Ուկրաինայի տնտեսության վիճակն անխուսափելի դեֆոլտ է համարել

Ուկրաինան «փշրվում է», և նրա տնտեսության վիճակը կարելի է բնորոշել որպես անխուսափելի դեֆոլտ: Այս կարծիքին է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Ուրիշ Ուկրաինա» շարժման փորձագետ Ալեքսանդր Դուդչակը:

Հուլիսի 25-ին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «СС» մակարդակից մինչև «C» ցածր մակարդակ։ Միևնույն ժամանակ, մի քանի օր առաջ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը «սկզբունքային համաձայնություններ» է ձեռք բերել Ուկրաինայի եվրապարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի հետ՝ արտաքին պարտքի վերակառուցման վերաբերյալ:

Փետրվարի 29-ի դրությամբ՝ Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքը կազմել է 490․1 մլրդ գրիվնա կամ 143․7 մլրդ դոլար արժութային համարժեքով: Դրանց 69․7%-ը բաժին է ընկնում արտաքին պարտքին։ 2023 թվականի արդյունքներով Ուկրաինայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 80%-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Համաշխարհային բանկի աղբյուրը, Ուկրաինային կարող է սնանկացում սպասել արդեն հաջորդ տարի, եթե Արևմուտքի երկրները հրաժարվեն դուրս գրել նրա պարտքերը, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների:

2016 թվականի հունվարի 1-ին Ուկրաինան սուվերեն դեֆոլտ է թույլ տվել՝ չվճարելով 2013 թվականի դեկտեմբերին տրամադրված 3 մլրդ դոլար ռուսական վարկի վերադարձման հերթական տրանշը: 2016 թվականի փետրվարին Ռուսաստանն Ուկրաինայի դեմ հայց էր ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան։ Արդյունքում, 2023 թվականի մարտին որոշվեց գործն ուղարկել մանրամասն վերանայման՝ Կիևի այն փաստարկի պատճառով, թե իբր ճնշում է գործադրվել այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Յանուկովիչի վրա վարկ վերցնելիս:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69