Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
05/03/2013 11:56
Կիսվել

ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Իրաքի Հանրապետությունը պատրաստակամ է փոխհամագործակցել  Հայաստանի հետ թե՛ բուժական, թե՛ դեղերի ներկրման, թե՛ բժշկական կրթության ոլորտում։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշը։

Ներկայացնելով իր երկրի առողջապահության համակարգը՝ Սաթար Ջաբար Արեմշը նշել է, որ Իրաքի նոր պետությունը շատ է կարևորում առողջապահության ոլորտի զարգացումը. երկրում գործող  250 հիվանդանոցը, 2000-ից ավելի առողջապահական կենտրոնը և դեղատարդրող 30 գործարանն ի զորու չեն ապահովելու երկրում առկա մեծ պահանջարկը։  Այդ իսկ պատճառով Իրաքի Հանրապետությունում ծրագրել են 200  մահճակալով 21 նոր հիվանդանոց կառուցել։

Փոխնախարարի հավաստմամբ՝ Իրաքը տարեկան 10-15 հազար հիվանդ է ուղարկում արտասահմանում բուժվելու, իսկ երկրում արտադրվող դեղերը պահանջարկի միայն 10 տոկոսն են բավարարում։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Իրաքի պատվիրակությանը վստահեցրել է, որ այցելելով Հայաստանի առողջապահական հիմնարկներ՝  պատվիրակության անդամները ականատես կլինեն բարձրակարգ բժշկական սպասարկման:

«Հայաստանի բուժհաստատությունները, որ մեծ համարում ունեն տարածաշրջանում, բավական լուրջ ծրագրեր են իրականացնում։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականացվում են սրտի թե՛ բաց, թե՛ ինվազիվ վիրահատություններ, «Արաբկիրում» հաջողությամբ երիկամների փոխպատվաստումներ են կատարվում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում` արտամարմնային բեղմնավորում և այլն։ Դեղագործական «Լիկվոր», «Ֆարմատեկ» և «Արփիմեդ» կենտրոններում ներդրման փուլում է արտադրության բարձր որակ ապահովող GMP համակարգը, իսկ Գյումրիում  նորակառույց, բարձր տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից հիվանդանոց կտեսնեք»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են երկրի ամենախոշոր «Ալքազամիա» հիվանդանոցի տնօրենը, բժշկական առանձին ծառայությունների, լաբորատորիաների ղեկավարներ, ովքեր լիազորված են  ուղղակի համագործակցության պայմանագրեր ստորագրել։

Պայմանավորվածություն է հաստատվել իրաքյան պատվիրակության այցի ավարտին միասին ամփոփել արդյունքները և հստակեցնել, թե հատկապես որ ուղղություններով կարող են համագործակցության պայմանագրեր ստորագրել։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98