Տնտեսական

USD BUY - 376.00-1.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 67.93-0.04 WTI - 63.67-0.33
COMEX:  GOLD - 4849.40-0.22 SILVER - 72.26-6.20
COMEX:  PLATINUM - 1989.30-2.72
LME:  ALUMINIUM - 3027.00-0.95 COPPER - 12903.00+0.09
LME:  NICKEL - 17071.00+1.45 TIN - 46458.00-0.29
LME:  LEAD - 1955.50-0.38 ZINC - 3302.00-0.65
FOREX:  USD/JPY - 156.71-0.06 EUR/GBP - 1.1786-0.08
FOREX:  EUR/USD - 1.1786-0.08 GBP/USD - 1.3544-0.68
STOCKS RUS:  RTSI - 1126.36-0.95
STOCKS US: DOW JONES - 48908.72-1.20 NASDAQ - 22540.59-1.59
STOCKS US: S&P 500 - 6798.40-1.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 53818.04-0.88 TOPIX - 3652.41-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 26885.24+0.14 SSEC - 4075.92-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10309.22-0.90 CAC40 - 8238.17-0.29
STOCKS EUR:  DAX - 24491.06-0.46
05/02/2026  CBA:  USD - 378.01-0.25 GBP - 513.64-5.03
05/02/2026  CBA:  EURO - 445.56-1.32
05/02/2026  CBA:  GOLD - 60585+740 SILVER - 1101+37
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024թ. հունվար-հունիսին աճել է 2․2%-ով
05/08/2024 16:43
Կիսվել

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024թ. հունվար-հունիսին աճել է 2․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,542.8[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․2%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 16.1%-ով և կազմել 1,581.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 1,094.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 38%-ով և կազմել 0.7 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 32%-ով և կազմել 468.6[1] մլն կՎտ ժամ։

[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 131.3 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 120.1 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

05/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.01
-0.25
Եվրո (EUR)
445.56
-1.32
Ռուբլի (RUR)
4.9387
+0.0128
Լարի (GEL)
140.45
-0.2
60585
+740
Արծաթ
1101
+37