
ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 142 մլն դրամի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։
Նշենք, որ սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում ստացող սոցիալապես առավել խոցելի ընտանիքների ցուցակները ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: