
ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿՀԱՏՈՒՑՎԵՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՆԵՐԸ
2013-2014 թվականներին կառավարությունը էապես կավելացնի նպատակային օժանդակությունը՝ սոցիալապես խոցելի ընտանիքներին։ Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարությունը նախապատրաստում է նոր ծրագիր, որի հաստատմամբ՝ պետական բյուջեից կհատուցվեն նաև սոցիալապես խոցելի ընտանիքների կոմունալ վճարները:
«Մեր սոցիալական քաղաքականությունն էապես փոխվում է, – նշել է Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով. – մենք ոչ թե ավելացնում ենք սոցիալական նպաստները, այլ գումար ենք հատկացնում, որպեսզի հնարավորություն ընձեռենք այդ մարդկանց կրթություն ստանալ, աշխատանք ստանալ, ինչպես նաև թիրախային օգնություն ենք ցույց տալիս»։