Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ. Ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ ծրագրերի արդյունքները
12/08/2024 12:42
Կիսվել

ՊԵԿ. Ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ ծրագրերի արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի միջև տեղի են ունեցել համատեղ հանդիպում-քննարկումներ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող, «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում ներդրվող KPI համակարգի ներդրման աշխատանքների, ինչպես նաև Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող այլ աշխատանքների ու ծրագրերի արդյունքների վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ողջունելով ներկաներին բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի թվայնացումը: ՊԵԿ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում ՊԵԿ  նախագահի տեղակալի խոսքով՝ Համաշխարհային Բանկը ոչ միայն ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև աջակցում է համակարգերի ներդրմանը` ապահովելով տարբեր երկրներից ներգրավվող մասնագիտական խմբերի մասնակցությամբ միջազգային լավագույն փորձի կիրառումը:

Միջոցառման ընթացքում, Համաշխարհային Բանկի հարկային և մաքսային ծրագրերի համակարգող Անահիտ Բասենցյանը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։ Նկատելով, որ վերջին երկու տարիները բավականին ծանրաբեռնված էին հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առումով՝ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ ՊԵԿ–ը պատրաստակամ է եղել խորհրդատվության արդյունքների կիրառելիության և շարունակականության ապահովման հարցում:

Միջոցառմանը ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից իրականացված «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացման» ծրագրի, Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ աշխատանքները, մասնավորապես, միասնական հաշիվների, պետական տուրքի հաշվառման ավտոմատացման և դրոշմանիշային վճարի հաշվառման ավտոմատացման ուղղությամբ աշխատանքներն ու արդյունքները։ Քննարկվել են նաև ծրագրերի շրջանակում հարկ վճարողների և ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:

Հիշեցնենք, որ «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին: Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված են մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52